Այս հեղինակային մոդելի՝ վեհաշուք Արարատ լեռան ուրվագծով նարդին, պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից, որի վրա փորագրված է զարդանախշով հյուսված նուռ-խաղող: Հայկական ավանդության մեջ նուռը և խաղողը կյանքի, ծաղկման, առատության և բարեկեցության խորհուրդն ունեն:
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է: Նարդու մյուս կողմում շաշկու համար նախատեսված դաշտ է:
Արժեքի մեջ ներառված են
- 32 խաղաքարեր պատրաստված հաճարենու և ընկուզենու փայտերից, որոնց հիմքը պատված է թավշյա կտորով,
- զառեր՝ պատրաստված բիլիարդի գնդերից,
- ֆիրմային պայուսակ՝ փայտե բռնակով:
Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:
Արարատ լեռան ուրվագծով նարդիների հեղինակն է Հրաչյա Օհանյանը՝ 2000թ-ից ի վեր:
Տեսնել Ավելին